Նադեժդա Ռուսսո
Նադեժդա Ռուսսո | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1901 |
Ծննդավայր | Տվեր, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 22, 1988 (86 տարեկան) |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ռումինիա |
Մասնագիտություն | օդաչու |
Nadia Russo Վիքիպահեստում |
Նադեժդա Ռուսսո (ռումիներեն՝ Nadia Russo, հունիսի 17, 1901, Տվեր, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 22, 1988, Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի առաջին կին օդաչուն[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1901 թվականի հունիսի 17-ին Տվերում, հեծելազորի գեներալ՝ Եվգենիա Բրազովսկու ընտանիքում։ 1917 թվականին տեղափոխվել է Քիշնև և ամուսնացել հողատեր Ալեքսանդր Ռուսսոյի հետ։ Հետագայում ավարտել է Կարմիր խաչի դպրոցը։ 1936 թվականին Բուխարեստում ավարտել է «Marcea Cantacuzino» օդաչուների դպրոցը և դարձել առաջին կինը Ռումինիայում, որը ստացել է օդաչուի վկայական։ 1937 թվականին գնել է գերմանական «Bücker Bü 131» մակնիշի ինքնաթիռ, որով էլ կատարել է իր թռիչքները։ 1938 թվականին մասնակցել է Պրահա-Բուխարեստ-Բելգրադ-Բրատիսլավա թռիչքուղիների չվերթներին[3]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նադեժդա Ռուսսոն եղել է ռումինական բանակի ավիացիայի քույր օդաչու, դուրս է բերել ավելի քան 100 վիրավոր։
Մահացել է 1988 թվականի հունվարի 22-ին Բուխարեստում[4]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է գերմանական շքանշանով։
Հուշապատում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քիշնևի փողոցներից մեկն անվանվել է Նադեժդա Ռուսսոյի անվանբ, որը նախկինում կրում էր խորհրդային կին օդաչու Մարինա Ռասկովայի անվամբ։
- 2002 թվականին Մոլդովայում թողարկվել է փոստային նամականիշ՝ նվիրված Նադեժդա Ռուսսոյին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Personalitatea zilei. Nadia Russo
- ↑ «IMPS | Надя (Надежда) Русско - Первая летчица в Бессараби». www.moldovastamps.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «17 июня в истории Тверской области». vesti-tver.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ alchetron.com https://alchetron.com/Nadia-Russo. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)